Գործարանը սկսել է իր գործունեությունը 1973 թվականին և զբաղվել նաև օդատար խողովակների և ձևավորված մասերի արտադրությամբ։ 1995 թվականից ընկերությունն իր գործունեությունը կենտրոնացրել է օդափոխության, ջեռուցման և օդի որակի համակարգերի արտադրության և տեղադրման վրա, ներառյալ օդատարների և ձևավոր մասերի արտադրությունը, մեկուսացումը և տեղադրումը, ջրի և էլեկտրական օդատաքացուցիչների, խողովակների, օդային վարագույրների տեղադրումը, և այլն: